Explore every episode of the podcast Տարած 2
| Title | Pub. Date | Duration | |
|---|---|---|---|
| Թռչուններ #11 | Տարած 2 | 31 Dec 2022 | 00:30:45 | |
Թռչնաբան Ծովինարը պատմում է, թե ինչպես է փետրավոր բարեկամների հանդեպ սիրուց դրդված դարձել գիտնական։ Դրսում թռչնադիտարկման փորձեր անելով խոսում ենք արագիլների համր լինելուց, ագռավների բարձր ինտելեկտից, մեծ երաշտահավի գույներից ու մարդ-վայրի բնություն կապից։ Կարևոր․ հատկապես ձմռան սեզոնին թռչուններին սպիտակ հացով չկերակրել։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| աուդիո շնորհակալություն, տարվա ամփոփում <3 | 30 Dec 2022 | 00:08:10 | |
հանպատրաստից ձայնագրած մտքեր, որտեղ խոսում եմ ամեն ինչից ու ոչնչից։ ուղղակի բարձր տրամադրություն ունեի ու կիսատ թողնելով վաղվա՝ էս տարվա վերջին էպիզոդի մոնտաժը, պարտքս համարեցի դրական էներգիա փոխանցել քեզ։ | |||
| Սլեքլայն/Slackline #10 | Տարած 2 | 24 Dec 2022 | 00:28:04 | |
Ահարոնը պատմում է, թե քանի անգամ է սարերի մեջ ժապավենի վրա քայլելուց ու հնարքներ անելուց համարյա մահացել։ Ծանոթանում ենք մի նոր, էքստրեմալ ու արկածային երևույթի՝ սլեքլայնի հետ, որի մասին մեր տարած հյուրն ունի նաև յութուբի ալիք։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| բառեր, տեքստ, պոեզիա #9 | Տարած 2 | 17 Dec 2022 | 00:24:03 | |
«Կյանքը որպես տեքստ, տեքստը որպես կյանք․․․», - իր տարերքն այսպես է նկարագրում պոետ Անահիտը: Առավոտյան լավագույն ընկերս հյուր էր եկել մի բաժակ սուրճի շուրջ ռացիոնալիզացնելու իր կյանքի ամենակարևոր երևույթը՝ բառերը։ Հիշում ենք Բրոդսկուն, Լեոնարդ Քոհենին, Վիոլետ Գրիգորյանին ու կարդում Անահիտի բանաստեղծություններից։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Եվրատեսիլ #8 | Տարած 2 | 10 Dec 2022 | 00:38:05 | |
Երկար ու զվարճալի զրույց էմոցիոնալ եվրոֆրան Էռնեստի հետ, որը դպրոցական տարիքից Եվրատեսիլ էր քարոզում։ Իսկ հիմա երգի մրցույթի հետ կապված երազանքներն ավելի հասուն ու ախորժելի են։ Էպիզոդում տարբեր կանխատեսումներ ենք անում, նաև վաղվա կայանալիք մանկական Եվրատեսիլի մասին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| DC Comics #7 | Տարած 2 | 03 Dec 2022 | 00:30:36 | |
DC թե՞ Marvel, Marvel, թե՞ DC: Իսկական երկրպագուները անիմաստ համեմատություններ չեն անում, այլ վայելում են այն, ինչ սիրում են։ Էլենն այնքան տարած է, որ կինոկոմիքսներից ոգեշնչված ուզում է սովորել ու աշխատել կինոինդուստրիայում, ասեմ ավելին՝ հենց DC-ում։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Աշխատամոլություն (աշխատանք) #6 | Տարած 2 | 26 Nov 2022 | 00:26:08 | |
«Հանգիստն ինձ ներվայնացնում է, ես չեմ կարող պառկել արևի տակ ու նայել ծովին, բնությանը», - ասում է աշխատամոլ Ռոզան (ig: @prshik_) ու պատասխանում իր գործնական հեռախոսազանգին։ Դրսերում ձայնագրված էպիզոդ, որտեղ տեղից տեղ ենք քայլում, վազում, մինչև հասնենք գրքի շնորհանդեսին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Հարվածային գործիքներ #5 | Տարած 2 | 12 Nov 2022 | 00:25:29 | |
Կաթիլ, Կայթ և մի շարք այլ խմբերում նվագող Գրիգոր Դավթյանը շնորհակալություն է հայտնում սիրելի հարևաններին, որ չեն բողոքել փոքրուց տանը հարվածայիններ, հատկապես հայկական կոպալ ու դհոլ նվագելու պատճառով։ Տարած Գրիգորն ասում է, որ կոպալի ձայնից ամբողջ շենքը ցնցվում էր։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Billie Eilish #4 | Տարած 2 | 05 Nov 2022 | 00:27:21 | |
Վարազդատը Բիլլի Այլիշին գիտի ու երկրպագում է 2016-ից, երբ վերջինս դեռ մի քանի հարյուր հազար հետևորդ ուներ (ներկայիս հարյուրավոր միլիոնների հետ համեմատ)։ Այս էպիզոդը բավականին խիտ է․ վերլուծել ենք երգչուհու տեսահոլովակները, երգերից մեկը թարգմանել հայերեն, իսկ վերջում մեր տարած հյուրը գեղեցիկ կատարում է նվիրել բոլորիս։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Տիեզերք #3 | Տարած 2 | 29 Oct 2022 | 00:30:58 | |
Ֆեյսբուքում հայտնի Տիեզերք խումբը գիտես չէ՞։ Դրա հետևում կանգնած են Հարութը, Տաթևն ու Ադամը։ Նրանք մի քանի տարվա ընթացքում թողարկել են գիրք, լուսաբանել են այս տարվա Հայաստանում տեղի ունեցած Ստարմուս փառատոնը, վարել տիեզերքի թեմայով տարբեր միջոցառումներ, ունեն փոդքաստ․․․ Մի խոսքով, այս երիտասարդները շատ խոստումնալից են։ Տարածն էլ նրանց հետ ծանոթանալու լավ առիթ է։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Պար #2 | Տարած 2 | 22 Oct 2022 | 00:20:31 | |
Նախօրոք ասեմ՝ էպիզոդում բարձրակրունկներով պարելու ենք high heels։ Սովորեցինք, որ այս ոճում կարևոր է ուսերը միշտ հետ պահել։ Իսկ Մարին իմ հին ընկերներից է, որը պարում է ամեն հնարավոր տեղ, անգամ երբ աշխատում էր դեղատանն ու բարձր տրամադրություն թելադրում իր հաճախորդներին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Բույսեր #1 | Տարած 2 | 15 Oct 2022 | 00:23:06 | |
Ավելի երկար էպիզոդներ, ավելի տարած մարդիկ․․․ Սիրելիներ, Տարածը վերադառնում է երկրորդ եթերաշրջանով ու նոր ձևաչափով։ Քնարն իմ գործընկերն է, որն ամեն ինչ կաներ, անգամ աշխատանքից էլ դուրս կգար, որ միայն բույսերով ապրեր։ Էպիզոդում բազմացնում/վիրահատում ենք նրա սիրած բույսերից մեկին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Արևմտահայերեն | Տարած #31 | 25 Jun 2022 | 00:13:16 | |
Արևմտահայերեն Wordle (Բառիկ) խաղի համահեղինակ Շահենը պատմում է «զուգահեռ» հայերենի, դրա օգտագործման ու արդիականացման կարևորության և գեղեցկության մասին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @antarapann կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Բադմինթոն | Տարած #30 | 18 Jun 2022 | 00:16:47 | |
Եթե այս էպիզոդից հետո չուզենաս՝ գնալ բադմինթոնով զբաղվել կամ գոնե խաղերին մարզադաշտից հետևել, ուրեմն չգիտեմ․․․ Լիլիթը Հայաստանի առաջատար բադմինթոնիստուհին է, որը սիրով եկել է այդ էլեգանտ սպորտաձևով բոլորիս վարակելու։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @antarapann կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Անգլիայի թագավորական ընտանիք | Տարած #29 | 11 Jun 2022 | 00:17:01 | |
Թեև Ժասմինը մի քիչ չափազանցրած համարեց իրեն թագավորական ընտանիքով տարած անվանելը, բայց ես հո գիտեմ, որ նա տիրապետում է Անգլիայի գլխավոր ներկայացուցիչների նիստ ու կացի, անունների, ամեն մանր-մունր բաների մասին բոլոր տեղեկություններին։ Լսի՛ր ու ինքդ կհամոզվես։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @antarapann կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Արաբական մշակույթ | Տարած #28 | 04 Jun 2022 | 00:17:36 | |
Ինչպե՞ս կնստեին երկու ընկերներ ու կխոսեին մեկի շատ արևադարձային ու մասնագիտական տարերքի մասին։ Հենց այնպես, ինչպես ես ու Սոնան։ Տարածի այս ջերմ, սիրուն պատմություններով ու տեղեկություններով լի էպիզոդը ձայնագրել ենք EVN Report-ի ստուդիայում։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Սերիալներ | Տարած #27 | 28 May 2022 | 00:17:16 | |
Դալեկը (@haydalek) եկել է պատմելու շատերիս սիրելի, ամենօրյա ուղեկցորդ երևույթի մասին։ Սերիալներ նա նայել սկսել է 2008-ից, այն ժամանակվանից, երբ Տարածի լսողներիս մեծ մասը դեռ դրսում վազվզում ու խաղում էր։ Ռաֆո՜, ծերացար։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Բարբի | Տարած #26 | 21 May 2022 | 00:16:49 | |
Համարյա 25-ամյա Աննան ժամանակին Հայաստանում (կամ Երևանում, (զուտ Աննան լավ չի հիշում)) Բարբի տիկտիկների ամենամեծ հավաքածու ունեցողն էր։ Հավաքածուից երկուսին նա իր հետ բերել էր տաղավար ու այդպիսով ես տեսա, հպվեցի, շոշափեցի իմ կյանքի առաջին իսկական Բարբիին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Քարդաշյաններ | Տարած #25 | 14 May 2022 | 00:16:16 | |
Քեզ չի թվում, էպիզոդն իրոք Քարդաշյանների մասին է: Ես էլ, տարած Արփին էլ խորհուրդ ենք տալիս թեթև ականջով լսել այս բովանդակությունը։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Կարգին հաղորդում feat. դինոզավրի անեկդոտ | Տարած #24 | 07 May 2022 | 00:16:13 | |
Պատկերացրու` ստուդիա ես կանչում երկար տարիների մտերիմ ընկերներիդ (Լիդա և Դիանա), որոնք առաջին հայացքից լուրջ մարդիկ են, բայց ամեն պահի Կարգին հաղորդումից մեջբերումներ են անում ու ծիծաղում։ Հ․Գ․ հուսամ այս էպիզոդի համար ինձ Հանրային ռադիոյից չեն հեռացնի։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| մինի տարած | հորոսկոպի ամեն նշանի մասին (Աստղագուշակ) | 04 May 2022 | 00:14:03 | |
Խոստացած բոնուս էպիզոդը, որին բոլորս էինք սպասում։ Ուղղակի պետք է հարմար տեղավորվել ու լսել մեր, մեր սիրելիների ու գուցե նաև չսիրելիների մասին։ Լսի՛ր նաև Աստղագուշակ/Հորոսկոպի էպիզոդը, տիեզերական մանրամասներին էլ ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Տարածի բոնուս էպիզոդները իմ սեփական նախաձեռնությունն են և որպես աջակցություն կխնդրեմ փոդքաստով կիսվես ընկերներիդ հետ <3 | |||
| Խաղաքարտեր | Տարած #23 | 30 Apr 2022 | 00:16:59 | |
Էպիզոդ այն մասին, թե ինչպես են խաղաքարտերն օգնել պատերազմի գերիներին փախչել բանտից, թե որքան յուրօրինակ է յուրաքանչյուրիս ձեռքերում խաղաքարտերի դասավորությունը, որի կրկնվելու հավանականությունն անգամ շատ քիչ է։ @aram_ellusionist-ը (TikTok) ծանոթացնում է խաղաքարտերի իր հավաքածուին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Աստղագուշակ/Հորոսկոպ | Տարած #22 | 23 Apr 2022 | 00:16:40 | |
Աստղերը հուշում են ու պարտադրում, որ դու պիտի լսես այս էպիզոդը՝ հանուն տիեզերական խաղաղության։ Աննան այնքան տարած է, որ, հիմնվելով մոլորակների դիրքերի վրա, ընկերներին խորհուրդ է տալիս՝ ինչ անել, ինչից հեռու մնալ և այլն։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Կրիպտոարժույթներ | Տարած #21 | 16 Apr 2022 | 00:14:56 | |
Ի՞նչ է NFT-ն, ի՞նչ է կրիպտոն, ինչպե՞ս այն աճեցնել, ջրել, պահել․․․ Ռոզին եկել է մեզ ապագայի համամարդկային արտաժույթների մասին հնարավորինս պարզ բացատրելու։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Ֆենտեզի/Fantasy | Տարած #20 | 09 Apr 2022 | 00:16:29 | |
Անհնար է՝ այս էպիզոդը մինչև վերջ լսելուց հետո չուզենաս նորից վերցնել այ աայն կիսատ թողածդ գիրքը կամ էլ արագ-արագ բացել ցուցակդ ու առաջին պատահած պատմությունը կարդալ։ Ինձ մոտ, որ այդպես եղավ Սվետայի տարերքի՝ ֆենտեզի աշխարհի հետ շփումից հետո։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Հայկական մուլտեր | Տարած #19 | 02 Apr 2022 | 00:13:29 | |
Տարածները չունեն տարիքային ու «ոլորտային» սահանափակումներ, և այս էպիզոդը դրա վառ ապացույցն է։ Կարևորը հիշենք՝ անիմացիան միայն մուլտիկը չէ և դրանք միայն երեխաների համար չեն նկարված։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Շներ feat. Տեո | Տարած #18 | 26 Mar 2022 | 00:13:41 | |
Շներին շատերս ենք սիրում, բայց ոչ բոլորս ենք ամեն օր, ամեն հնարավոր անկյուններից, ամեն տեղ նկարում նրանց, հիանում ու հուզվում, ինչպես Լիանան։ Էպիզոդը նվիրվում է աշխարհի բոլոր շունիկներին՝ մեր այսօրվա տարածի ոսկեգույն ռետրիվեր Տեոյի գլխավորությամբ։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| the Beatles | Տարած #17 | 19 Mar 2022 | 00:15:29 | |
Թե ինչպես իրավաբան Արամը մանկապարտեզի տարիներից սկսեց արագորեն անգլերեն սովորել, որ հասկանա՝ ինչի մասին է երգում իր պաշտելի Beatles-ը։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Նորաձևություն | Տարած #16 | 12 Mar 2022 | 00:15:54 | |
Երբ ասում եմ`այսօրվա տարածը հայտնի է, չեմ խաբում: Jhangirian բրենդի հիմնադիր Նարեկն անկեղծանում է իր մանկությունից ի վեր ձևավորված տարերքի մասին: Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Ֆրիդա Կալո | Տարած #15 | 05 Mar 2022 | 00:14:34 | |
«Ինչ-որ մեկով» տարված լինելու գաղափարն ինձ միշտ ավելի հետաքրքիր է թվացել։ Այս էպիզոդի «ինչ-որ մեկին», գոնե դեմքով, գիտենք բոլորս, բայց այն ամենը, ինչ պատմում է Շուշանիկը, ստիպում է նրա պես գնալ ու վերցնել Ֆրիդա Կալոյի մասին առաջին պատահած գիրքն ու խրվել մեքսիկացի ամենավառ կերպարներից մեկի կյանքի մեջ։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Ֆուտբոլ | Տարած #14 | 26 Feb 2022 | 00:14:09 | |
Շրջապատումդ քանի՞սն են ֆուտբոլի մեծ երկրպագուներ։ Երևի կեսը, կեսից ավելը, կեսից մի՜ փոքր քիչ։ Բայց հավատա՝ Ռոբերտը շատ ավելի տարած է, ունի մոտ 80 մարզաշապիկների հավաքածու, որոնց մի մասն էլ ստորագրված են, ու սովորական ֆանատից դարձել է ֆուտբոլային մեկնաբան։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| մինի տարած | ի՞նչ է վեգան կոսմետիկան ու հագուստը (Սննդակարգ) | 23 Feb 2022 | 00:03:24 | |
Քայլ 1. Լսի՛ր Սննդակարգի մասին էպիզոդը: Քայլ 2. Վերադարձիր այս բոնուս էպիզոդին ու իմացիր, թե ինչ է cruelty free-ն ու վեգան կոսմետիկան, որի մասին պատմում է սննդակարգային փորձարկումների վրա տարած Անին: Դե էլ չասեմ, որ մինի տարածները հասանելի են միայն փոդքաստինգի հարթակներում, միայն ու միայն քեզ համար: | |||
| Կինո | Տարած #13 feat. Filmlog | 14 Feb 2022 | 00:15:36 | |
Ինչո՞ւ են կոմիքսային բլոքբաստերները կործանում կինոինդուստրիան, ինչո՞ւ է Փոլ Թոմաս Անդրեսոնի վերջին ֆիլմն այդքա՜ն լավը, իսկ Նետֆլիքսը՝ ավելի վատը, քան HBO-ն։ Տարածի հյուրը «Ֆիլմլոգ» փոդքաստի հեղինակ, կինո էնտուզիաստ Ներսեսն է։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Մեքենաներ | Տարած #12 | 05 Feb 2022 | 00:14:15 | |
Ալիսը պնդում է, որ իր կյանքի վերջին 3 տարիների մեծ մասն անցկացնում է մեքենայում, թեև դրանց հանդեպ սերը գալիս է վաղ տարիքից, երբ տիկնիկների փոխարեն նախընտրում էր խաղալիք մեքենաները։ Ըստ այսօրվա տարածի՝ մեքենայի մասին սեփական երեխայի պես պիտի հոգ տանես։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| մինի տարած | K-POP (BTS) | 03 Feb 2022 | 00:02:44 | |
EXCLUSIVE CONTENT ALERT! Այն ինչ լսում ես՝ միայն փոդքաստինգի հարթակներում է հասանելի: Բարի խորհուրդս քեզ՝ լսի՛ր BTS-ի մասին էպիզոդը, նախքան առաջին բոնուսը, որտեղ Գոհարը շատ մանրամասն պատմում է ոլորտի մասին: Ես, որ k-pop-ի սիրահար չեմ, միևնույնն է, շատ կլանվեցի: | |||
| Սննդակարգ | Տարած #11 | 29 Jan 2022 | 00:14:31 | |
Վեգանություն, բուսակերություն, հումակերություն, ՍՈՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (այո)․․․ Անին իր օրգանիզմի հետ շատ փորձարկումներ է կատարել, որոնց հիմքում պատասխանատու կենսակերպն է՝ հանուն Երկիր մոլորակի և կենդանիների։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Կակտուսներ | Տարած #10 | 22 Jan 2022 | 00:15:06 | |
Արմենն այն մարդկանցից է, որին դեռ փոդքաստի ստեղծման առաջին օրերից էի ուզում հյուր կանչել։ Նա ունի շուրջ 1000 կակտուս, որոնց պահում է սեփական, հատուկ կակտուսային ջերմոցում ու խոստովանում է՝ այսքան տարիների ընթացքում վաճառել է միայն մեկ կակտուս (500 դրամով, հավեսի համար)։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Ռուսաստանի պատմություն | Տարած #9 | 15 Jan 2022 | 00:14:24 | |
Ենթադրում եմ՝ էպիզոդի վերնագիրը մոտդ լիքը հարցեր է առաջացրել։ Մինչ հրապարակելը ում ասում էի, որ հաջորդ հյուրս Ռուսաստանի պատմության վրա է տարած, առաջին արձագանքը լինում էր՝ էդ ո՞նց, այսի՞նքն, վաո՜ւււ․․․ Այ, որ լսես Ելենային, ում համալսարանում Տռոցկու վկա են անվանում, բոլոր հարցերիդ պատասխանները կստանաս։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30 Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Ինդի երաժշտություն | Տարած #8 | 08 Jan 2022 | 00:13:22 | |
Արթուրը եթերը գողացավ... Բանն այն է, որ նա տարիներ շարունակ եթեր է դուրս եկել ու քո պես լսողին ներկայացրել այն ժամանակ Հայաստանում դեռ տարածում չգտած ինդի (indie) երաժշտությունը։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30 Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Miley Cyrus | Տարած #7 [տոնական] | 01 Jan 2022 | 00:14:14 | |
Հուսամ՝ այս էպիզոդից հետո ինձնից չես հիասթափվի (լօլ)։ Տոնական տարածը ես եմ՝ շոուի հեղինակ Քրիստիանը, ով գրեթե 11 տարի է, ինչ երգչուհի Մայլի Սայրըսի մե՜ծ երկրպագու է։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30 Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Գեյմինգ | Տարած #6 | 25 Dec 2021 | 00:15:38 | |
Ռուդոլֆը խոստովանում է, որ իր խաղային համակարգերի, սկավառակների ու նմանատիպ այլ բաների վրա ծախսած գումարով խանութից մի նոր մեքենա կգներ։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30 Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| BTS | Տարած #5 | 18 Dec 2021 | 00:16:14 | |
Գոհարը սովորական Army/K-popper չէ. BTS խմբի հանդեպ տարերքը նրան ծանոթացրել է կորեերենի ու Հարավային Կորեայի այդքան հեռու, բայց շատ կլանող մշակույթի հետ։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30 Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Արագած լեռ | Տարած #4 | 11 Dec 2021 | 00:14:17 | |
Բոլորս էլ (երևի) ունենք արշավներ սիրող կամ լեռնագնաց ծանոթ, ով միշտ տարբեր գագաթներից նկարներ է հրապարակում սոցիալական ցանցերում, միշտ ծանր ուսապարկով է, ոչ առօրյա հագուստով: Այդպիսին է նաև Սամվելը, ով լեռնագնացների համայնքում հայտնի է որպես Արագածի տարած: Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30 Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Օծանելիք | Տարած #3 | 27 Nov 2021 | 00:14:31 | |
Տարածի հերթական հերոս Տաթևիկի համար կորոնավիրուսը չարիք ու տանջանք էր, քանի որ նա զրկվել էր իրեն երջանկություն պարգևող միակ բանից՝ օծանելիքի հոտը զգալուց։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30 Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Մասշտաբային մոդելավորում | Տարած #2 | 20 Nov 2021 | 00:13:06 | |
Պատկերացրեք՝ ունեք մի տարերք, որը հաճախ, կատակի տալով, համեմատում են խաղալիքների՝ լեգոների հետ։ Նարեկին, մեր այսօրվա տարածին, դա դուր չի գալիս, քանի որ իր մանրակերտերը սարքելուց նա առնչվում է քիմիայի, պատմության, ֆիզիկայի ու մաթեմատիկայի հետ։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30 Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Սնկեր | Տարած #1 | 13 Nov 2021 | 00:12:22 | |
Իմ առաջին հյուրին վաղուց եմ ճանաչում, ով ոգևորությամբ պատմում է սնկերի թագավորության ներկայացուցիչների հանդեպ իր տածած սիրո, համակրանքի, հարգանքի ու ամեն ինչի մասին: Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30 Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին: | |||
| Տարած. թիզեր | Առաջին էպիզոդը՝ 13.11.2021 | 09 Nov 2021 | 00:00:59 | |
Բաժանորդագրվի՜ր Spotify-ում, Apple/Google Podcasts-ում, որ բաց չթողնես (յուհո՜ւ) | |||