Back

Explore every episode of the podcast Շատ տաք թեյ

Dive into the complete episode list for Շատ տաք թեյ . Each episode is cataloged with detailed descriptions, making it easy to find and explore specific topics. Keep track of all episodes from your favorite podcast and never miss a moment of insightful content.

Rows per page:

1–49 of 49

TitlePub. DateDuration
Նրանք ընկերներ չեն․ մեր սիրելի սերիալների կադրից այն կողմ23 Apr 202500:38:49

Դու՞ք էլ եք հաճախ այնքան կապվում սիրելի սերիալների հերոսների հետ, որ սկսում եք կարծել, թե այդ ընկերախմբի մի մասն եք կամ հուսալ, որ իրական կյանքում էլ նրանք ունեն այդ ջերմ, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունները։ Մե՜նք էլ, բայց, ցավոք, ոչ միշտ է իրականությունը համապատասխանում մեր մտքերին: Այս էպիզոդում խոսում ենք չորս սերիալի մասին, որոնցում լավագույն ընկերներ խաղացող դերասաններն իրական կյանքում ունեն կոնֆլիկտային հարաբերություններ:

2000–ականները, ռուսական փոփն ու մենք08 Apr 202500:41:22

Էլի նոստալգիկ էպիզոդ, այս անգամ՝ 2000– ականների ռուսական փոփի մասին։ Մեր մանկության ու պատանեկության աստղերը, հաղորդումներն ու երգերը, որոնք լցնում էին մեր՝ առանց ինտերնետ առօրյան։

Հեյլի + Սելենա․ նոր սկանդալ՝ հին հետապնդումների մասին31 Mar 202500:39:32

Սիրային եռանկյուն (կամ արդեն քառանկյուն), որի շուրջ խոսակցությունները, թերեւս, երբեք չեն դադարի։ Տիկտոկում օրեր առաջ հրապարակված դոկումենտալը մեզ նույնպես ստիպեց ևս մեկ անգամ անդրադառնալ Սելենա– Ջասթին– Հեյլի պատմությանն ու փորձել հասկանալ՝ արդյո՞ք տիկին Բիբերն իսկապես այնքան տարված է Սելենա Գոմեսով, որքան պնդում են երկրպագուները։

Ցտեսություն, Դոնաթելլա․ դարաշրջանի ավարտը Վերսաչեում23 Mar 202500:32:47

Ինչպես ասում են մեր օրերում՝ սա դարաշրջանի ավարտ էր․ Դոնաթելլա Վերսաչեն լքեց իր ընտանիքի կողմից ստեղծված բրենդը։ Էպիզոդը նվիրել ենք իտալական նորաձության տանը։

Պարզապես՝ Քանյե25 Feb 202500:37:10

Կամ ավելի կարճ՝ Յե․ արտիստ, որի նկատմամբ անտարբեր կարծիքներ գտնելը դժվար է, նրա նկատմամբ վերաբերմունքը սովորաբար այնքան ծայրահեղ է, որքան հենց ինքը։ Սահմաններ չճանաչող արվեստից մինչեւ նույնքան վտանգավոր հայտարարություններ ու արարքներ։ Պարզապես էպիզոդ՝ պարզապես Քանյեի մասին։

Նորից գնում ենք Եվրատեսիլ19 Feb 202500:30:45

Հայաստանը Եվրատեսիլ 2025 -ում կներկայացնի երգիչ Պարգը։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի, մեր մասնակցի շանսերի եւ այս տարի ներկայացված երգերի մասին խոսել ենք էպիզոդում։

Օսկարին ընդառաջ13 Feb 202500:41:45

Օրեր առաջ հրապարակվեցին Օսկարի 2025 թվականի նոմինանտները։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ֆիլմերի ու անունների ընտրությանը հաջորդեցին բուռն քննարկումներ։ Կինոգետ Դիանա Մարտիրոսյանի հետ խոսում ենք տարվա ամենաքննարկված ֆիլմերից ու հավանական հաղթողներից։

Գրեմմի 202504 Feb 202500:41:29

Երաժշտական աշխարհի ամենասպասված միջոցառումը այս տարի նույնպես բերեց նոր անուններ, անսպասելի հաղթանակներ եւ իհարկե քննարկումներ։ Էպիզոդում խոսել ենք անվանակարգերի, հաղթողների, միջոցառման ընթացքում ամենաքննարկված իրադարձությունների, ինչպես նաեւ նոմինանտների ու հաղթողների ընտրության կարգի մասին։

Դավադրությունների տեսություններ․ մաս 230 Jan 202500:37:46

Դավադրությունների տեսությունների մասին մեր առաջին էպիզոդից հետո արձագանքներն այնքան շատ էին, որ, անկասկած, պետք էր երկրորդ մաս։ Էպիզոդը փոփ մշակույթի հետ կապված մութ, տարօրինակ ու որոշ դեպքերում էլ ծիծաղելի տեսությունների մասին է։

Չշարժվե'ս․ «Կաղամարի» կամ իրական խաղեր24 Jan 202500:41:05

2025–ի առաջին ամենաքննարկված հեռուստասերիալը, մինշանակ, կորեական նեթֆլիքսի «Կաղամարի խաղն» է։ Սերիալի երկրորդ սեզոնի շուրջ քննարկումներն ու սկանդալները բազմաթիվ էին՝ «չեղարկված» K Pop այդոլի վերադարձից մինչև խոսակցություններ այն մասին, որ պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այս բոլոր քննարկումներին ու դրանց հավաստիությանն անդրադարձել ենք էպիզոդում։

Ե՛վ ՇՈՈւ, Ե՛Վ ԲԻԶՆԵՍ16 Jan 202500:33:11

Դու է՞լ ես հաճախ գնում իրեր, որոնք իրականում քեզ այնքան էլ պետք չեն․ եթե այո՝ դու այնքան էլ մեղավոր չես։ Օնլայն ազդեցությանն ու հնչեղ անուններին դիմադրելը դժվար է։ Էպիզոդ հայտնիների կողմից ստեղծված ու համաշխարհային շուկան գրաված բրենդների, ինչպես նաեւ դրանք մեզ վաճառելու աստղային մեթոդների մասին։

«Սիրուց արբած» կամ արքայական սիրո պատմություն․ Բիյոնսե և Ջեյ Զի25 Dec 202400:40:01

Շոու բիզնեսի արքայից ու թագուհուց մինչև իլումինատներ ու սատանիստներ․ փոփի պատմության ընթացքում, թերևս, ոչ մի այլ զույգի շուրջ երբևէ չեն հյուսվել դավադրությունների այնքան շատ տեսություններ, որքան Բիյոնսեի ու Ջեյ Զիի։ Նրանց կամ ատում են, կամ՝ չափազանց շատ սիրում։ Սակայն, չնայած բոլոր մեղադրանքներին ու բարդ շրջաններին, դավաճանությունների ու բաժանումների մասին անընդհատ տարածվող լուրերին, նրանք միասին են ավելի քան 20 տարի։ Էպիզոդը նվիրվում է փոփի «ծնողներին»։

Հայաստանից Հոլիվուդ18 Dec 202400:36:11

Խոստովանի՛ր, որ գոնե մեկ անգամ ոգեւորվել ես, երբ որեւէ հոլիվուդյան ֆիլմի վերջում տիտրերում նկատել ես հայկական ազգանուն։ Այս էպիզոդում խոսում ենք հայ արտիստների ու դեպի միջազգային հարթակներ նրանց հնարավոր ճանապարհի մասին։

Փոփի ներկան11 Dec 202400:40:15

Նոր ստացած վարորդական իրավունքից մինչեւ էսպրեսո․ վերջին մի քանի տարում փոփ երաժշտությունը թելադրում են կանայք։ Էպիզոդ ժամանակակից ամենահայտնի փոփ արտիստների, նրանց ոճի ու երաժշտության, ինչպես նաեւ փոփի ապագայի մասին։

P Diddy. Շոու բիզեսի սեւ կարդինալը04 Dec 202400:41:13

Անկախ նրանից, շոու բիզնեսով ու փոփ մշակույթով հետաքրքրում եք, թե ոչ, վստահ ենք՝ վերջին ամիսներին գոնե մի քանի անգամ լսել եք P Diddy անունն ու դրա շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքերի մասին։ Էպիզոդը նվիրել ենք ռեփեր–պրոդյուսերի դեմ եղած մեղադրանքներին, շոու բիզնեսյան հիերարխիայում ունեցած դերին ու նրան սպառնացող պատժին։

Աստղերի հաջողության պատմությունները04 Nov 202400:37:30

Մենք որոշեցինք, որ այս էպիզոդը պիտի լինի մոտիվացիոն։ Հենց այդ պատճառով պատմում ենք փոփ մշակույթի ամենահայտնի արտիստներից մի քանիսի պատմությունը, որոնց կյանքի առաջին տարիները բնավ լիքը չեն եղել երջանկությամբ կամ փառքով, պատմություններ այն մասին, որ երազանքներն իրականանում են, ու որ փոդքասթի էպիզոդներից մեկն էլ մի օր կարող է լինել հենց քո մասին։

Ո՞վ էին նրանք իրականում․ կենսագրական ֆիլմերի հավաստիությունը27 Sep 202400:37:24

«Հիմնված է իրական դեպքերի վրա»․ արտահայտություն, որը գոնե մի քիչ բարձրացնում է ցանկացած ֆիլմի հանդեպ հետաքրքրությունն ու ավելացնում դրա տոմսերի վաճառքը։ Այս էպիզոդում, սակայն, փորձելու ենք հասկանալ, արդյո՞ք կինոնկարի սկզբում տեղադրվող այս գրվածքը հաճախ է իսկապես պատմում այն մարդկանց պատմությունը, ում մասին նկարահանվել է, թե միայն այն՝ ինչ ցանկացել են ֆիլմի հեղինակներն ու պատվիրատուները։

Աստղային սկանդալնե՞ր, թե՞ ուղղակի PR26 Sep 202400:39:58

Սա էպիզոդ է, որն ինչ–որ առումով վտանգում է մեր ամբողջ փոդքասթի գոյությունը․ ինչու՞, քանի որ այն լսելուց հետո կսկսեք կասկածել՝ արդյո՞ք աստղերի կյանքում ու փոփ մշակույթում տեղի ունեցած մեզ հայտնի սկանդալներից ու բամբասանքներից գոնե մեկն իրական է, թե դրանք բոլորն էլ պարզապես PR մասնագետների փայլուն մտքերն են, որոնք մեզ ստիպում են խոսել, իսկ հայտնիներին դարձնում էլ ավելի հայտնի։

Սիրուն՝ ինչպես ֆիլմերում․ մեդիայի ազդեցությունը հոգեբանության եւ ինքնագնահատականի վրա11 Sep 202400:39:06

Եթե հարցնենք՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել քո մանկության ամենասիրելի ֆիլմը քո վրա, ամենայն հավանականությամբ դու կպատմես ջերմ հիշողություններ ու մանկություն տանող պատկերներ։ Իսկ ի՞նչ, եթե ասենք, որ քո մանկության ֆիլմերը շատ լուրջ ազդեցություն են ունեցել նաեւ քո ինքնագնահատականի, գեղեցկության ընկալման ու արժեքների վրա, ընդ որում՝ ոչ միայն դրական։ Էպիզոդը նվիրել ենք հենց այս թեմային։

«Արյունոտ նորաձեւություն»․ ոլորտի ամենամութ պատմությունները27 Aug 202400:40:07

Սպանություններ, կասկածներ լրտեսության մասին․ էպիզոդը պատմում է նորաձեւության ոլորտի ամենահնչեղ անուններից երեքի՝ Ջիաննի Վերսաչեի, Մաուրիցիո Գուչիի եւ Կոկո Շանելի պատմությունները։

«Վալար Մարգուլիս»․ մեր օրերի ամենաքննարկված ֆենթըզին25 Aug 202400:39:02

«Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի առթիվ էպիզոդը նվիրել ենք 21-երորդ դարի ամենահայտնի ու քննարկված ֆենթըզի ստեղծագործություններից մեկին՝ Ջորջ Մարտինի «Կրակի ու սառույցի երգը» վիպաշարին, որի հիման վրա էլ նկարահանվել է պատմության ամենահաջողված սերիալներից մեկը՝ «Գահերի խաղը», այնուհետ դրա փրիքվելը՝ «Վիշապի տունը»։

Երկրպագելուց մինչև սպանություն․ երկրպագուների անդառնալի «սերը»18 Aug 202400:34:43

«Ես սպանել եմ նրան, քանի որ նա չափազանց հայտնի էր»․ սիրելի արտիստի արվեստը գնահատելուց մինչև նրա անձը երկրպագելու ճանապարհը կարող է լինել շատ կարճ ու, փաստորեն, վտանգավոր։ Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ այնքան են տարվել իրենց կուռքով, որ գործել են անդառնալին ու աններելին՝ հետապնդումներից ու հարձակումներից մինչև սպանություններ։

Միայն մեկ թագուհի․ կանայք ռեփի աշխարհում31 Jul 202400:39:24

Նիքի Մինաժը ռեփի թագուհին է․ փաստ, որը անընդհատ հիշեցնում են բոլոր «բարբերը», սինգլների ու ալբոմների վաճառքն ու լսումները։ Սակայն թագուհու տիտղոսը պահելը հեշտ չի, «գահն» անընդհատ ենթարկվում է հարձակումների։ Էպիզոդը նվիրել ենք կին ռեփերներին ու նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ու ունեցող բազմաթիվ սկանդալներին։

Քենդրիքն ընդդեմ Դրեյքի․ տարվա հիփ հոփ սկանդալը25 Jul 202400:32:55

«Ես ատում եմ քո քայլելը, ես ատում եմ քո խոսելը, ատում եմ քո հագնվելը և շատ ավելին»․ եթե լսել եք այս տողերը, ապա հաստատ գոնե մի քիչ տեղյակ եք հիփ հոփ արտիստներ Քենդրիք Լամարի ու Դրեյքի հակամարտությունից։ Էպիզոդում փորձում ենք պարզել, թե որտեղից է ամեն ինչ սկսել ու ինչ է Լամարն այդքան ատում կանադացի ռեփերին։

Սարսափելի արարքներ, որ ներվել են հայտնիներին17 Jul 202400:41:28

Երբեմն մեր սիրած արտիստներին այնքան շատ ենք երկրպագում, ոմանց նույնիսկ աստվածացնում, որ ստիպված ենք լինում ժխտել կամ նույնիսկ մոռացության տալ նրանց հետ կապված մի շարք վատ պատմություններ։ Էպիզոդը նվիրել ենք հայտնիների հանցանքներին ու կասկածելի արարքներին, որոնք չգիտես ինչու և ինչպես, մոռացվել են ոչ միայն երկրպագուների, այլ նույնիսկ օրենքի կողմից։

2000-ականները, փոփն ու մենք. մաս 210 Jul 202400:40:15

2000-ականների մասին էպիզոդն այնքան էիք սիրել, որ խոստացանք ու ձայնագրեցինք 2-րդ մասը։ Խոսել ենք ինչպես մինչ օրս հայտնի ու սիրված, այնպես էլ ասպարեզից հեռացած արտիստների, շոուների, սկանդալների ու առհասարակ այն ամենի մասին, ինչ կարոտում ենք։

«POP- քաղաքականություն». պատմության ամենամեծ սկանդալները26 Jun 202400:38:57

Դուք միշտ լինելու եք ուշադրության կենտրոնում, Ձեզ ամենուր հետեւելու են լրագրողները, Ձեզ կամ շատ են սիրելու, կամ ատելու են, Ձեր ասած ցանկացած բառը մնալու է պատմության մեջ ու մի օր կարող է օգտագործվել Ձեր դեմ։ Այս ճակատագիրը դուք ընտրում եք երկու դեպքում՝ 1․ եթե որոշել եք դառնալ փոփ-աստղ, 2․ եթե որոշել եք դառնալ քաղաքական գործիչ։ Իսկ ի՞նչ է լինում, երբ այս երկու՝ իրարից շատ տարբեր, բայց իրականում նմանություններ ունեցող աշխարհները հատվում են․ սովորաբար դա վերածվում է սկանդալի։ Էպիզոդը նվիրված է պատմության ամենաաղմկահարույց դեպքերին, երբ քաղաքական գործիչների վարքը դարձել է քննարկման թեմա նաեւ փոփ աշխարհում։

Ոսկե դարաշրջանի ոսկին․ Մերիլին Մոնրո11 Jun 202400:39:45

Պարզվում է՝ կինոյի պատմության ամենաայքոնիկ շիկահերն իրականում շիկահեր չէր, սա էլ դեռ բավական չէ, ֆիլմերից մեզ անընդհատ ժպտացող Մերիլինն իրականում այնքան էլ երջանիկ չէր։

Էպիզոդը նվիրված է Հոլիվուդի պատմության ամենաքննարկված, ամենասիրված ու ամենաչսիրված դերասանուհուն։

«Ամենահայտնի գաղտնիքն» աշխարհում. Victorias secret-ի չեղարկումն ու վերադարձը06 Jun 202400:41:12
Ա՜խ այդ Վիկտորիան ու նրա հանրահայտ գաղտնիքը... Victoria’s secret fashion show-ն ոչ միայն նորաձության ոլորտի, այլեւ ամբողջ փոփ մշակույթի ամենասիրված ու սպասված իրադարձություններից մեկն էր։ Այս էպիզոդում պատմում ենք դրա պատմության, չեղարկման պատճառների ու վերադարձի մասին։
Դավադրությունների տեսություններն ու փոփ մշակույթը29 May 202400:38:53

«Սիմփսոնները» կանխագուշակու՞մ են ապագան, թե՞ մենք ենք ապագան կերտում այնպես, որ այն գնալով ավելի է նմանվում հումորային մուլտսերիալի։ Այս սիթքոմի «գուշակությունների» մասին թեորիան մեկն է բազմաթիվ դավադրությունների տեսություններից, որոնք կան փոփ մշակույթում։ Այս էպիզոդում անդրադարձել ենք դրանցից 3-ին։

Ո՞ւր են նրանք հիմա․ մեր մանկության աստղերի ճակատագրերը22 May 202400:39:12

Էպիզոդը նվիրված է 3 արտիստի, որոնք ինչ–որ առումով անմոռանալի են դարձրել մեր մանկությունը ու գուցե հենց այդ պատճառով զրկվել են սեփական մանկությունից։ Ինչու՞ է հոլիվուդն այդքան դաժան ու ի՞նչ տեղի ունեցավ Մաքքալեյ Քալկինի, Լինդսի Լոհանի ու Ամանդա Բայնսի հետ։

Մեգանն ու Հարին․ արքայազնը հեքիաթի՞ց, թե՞․․․14 May 202400:41:15

Իսկ հետո իրական արքայազնը եկավ նրան փրկելու․․․ մոտավորապես այսպես են ավարտվում բոլոր այն հեքիաթները, որտեղ սովորական աղջիկը սիրահարվում է արքայազնի։ Իրական կյանքում էլ կան նման պատմություններ, բայց արդյո՞ք դրանք հեքիաթային են։ Էպիզոդը նվիրված է 21–րդ դարի ամենասկանդալային «արքայական զույգին»՝ արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին։

Տոնե՜րն են մոտենում․ Եվրատեսիլյան էպիզոդ07 May 202400:40:32

Եթե համացանցում արդեն հասցրել ես հրահրել կամ հետևել մեր մասնակցի ընտրության շուրջ վեճերին, փլեյլիստդ համալրել ես մեկ–երկու նոր եվրոպական երգով, արդեն ունես քո ֆավորիտներն ու հաստատ գիտես, որ առաջիկա մի քանի օրը կեսգիշերից շուտ չես քնելու, ուրեմն ամենայն հավանականությամբ մենք գտանք քեզ․ Եվրատեսիլի երկրպագու, այս էպիզոդը նվիրում ենք հենց քեզ։

«Օվկիանոս աչքերով» Բիլլի Այլիշը01 May 202400:41:29

Իր առաջին երգը նա գրել է 4 տարեկանում, 13–ում թողարկել է առաջին հիթը, իսկ 16–ում արդեն համաշխարհային մեծության աստղ էր։ Էպիզոդը նվիրված է փոփի եվս մեկ ֆենոմենի՝ Բիլլի Այլիշին։ Ի դեպ, այս անգամ փոդքասթն ունի անակնկալ հյուր։

Շնորհակալություն, հաջորդը․ փոփ ֆենոմեն Արիանան25 Apr 202400:34:58

4 օկտավա դիապազոն, այքոնիկ դարձած բարձր պոչիկ ու բազմաթիվ հիթեր. Արիանա Գրանդե' փոփ մշակույթի ֆենոմեն։ Սակայն, չնայած բազմաթիվ մրցանակներին, բազմահազար երկրպագուներին ու միլիոնավոր դիտումներին և լսումներին' հանրությանը միշտ հետաքրքիր են ոչ միայն արտիստի նոր ալբոմների թողարկման ամսաթվերը կամ շրջագայություններում ընդգրկված երկրները, այլև նրա անձնական կյանքն ու հարաբերությունները։ Ամբողջ կյանքում երգչուհին ստիպված է եղել սիրել, վիճել, բաժանվել ու կորցնել սիրելիներին՝ եւ այս ամենը հանդիսատեսի աչքի առաջ։

«Քիմյե» կամ Քիմն ու «մեր փեսան»․ զույգի պատմությունը17 Apr 202400:41:10

Երկար տարիներ նրանք համարվում էին շոու բիզնեսի ամենասկանդալային ու քննարկված զույգը, նրանց կամ շատ էին սիրում, կամ տանել չէին կարողանում. Քիմյեն անտարբեր չէր թողնում ոչ մեկին։ Էպիզոդը նվիրված է Քիմ Քարդաշյան – Քանյե Ուեսթ զույգի պատմությանը՝ ծանոթությունից ու ամուսնությունից մինչև երեխաներ ու ապահարզան։

«Բրանջելինա»․ Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգի պատմությունն ու բաժանումը09 Apr 202400:38:37

Մինչև 2004-ը Հոլիվուդի ամենասիրելի զույգերից մեկը համարվում էին Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը, սակայն 2004-ին սկսվեցին «Միսթր եվ Միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումներն, ու Փիթը հանդիպեց իր կյանքի թերևս ամենաճակատագրական կնոջը՝ Անջելինա Ջոլիին։ Էպիզոդը նվիրված է «Բրանջելինայի» պատմությանն ու մինչ օրս շարունակվող դատական պրոցեսներին, որոնցով ավարտվեց սերը։

Ի՞նչ է կրում սատանան․ նորաձևության մութ կողմը28 Mar 202400:47:33

Այս էպիզոդում պատմում ենք ամենագեղեցիկ ու շքեղ ոլորտներից մեկի՝ նորաձևության հակառակ կողմի մասին։ Ի՞նչ է տեղի ունենում պոդիումներից, էկրաններից ու ամսագրերի շապիկներից դուրս, ովքե՞ր են կառավարում նորաձության ոլորտն ու ի՞նչ են թաքցնում մեզանից։

Աստղային պատերազմներ․ թշնամիները փոփում20 Mar 202400:40:09

Մտերիմ ընկերներից՝ ոխերիմ թշնամիներ․ այս շատ սերիալային թվացող սցենարը, ցավոք, շատ հաճախ հանդիպում է նաև իրական կյանքում, էլ ավելի հաճախ՝ փոփ մշակույթում․ դե, երևի փայլը ոչ բոլորին է հերիքում․․․

Այս էպիզոդում պատմում ենք շոու բիզնեսի ամենասկանդալային ու աղմկահարույց վեճերի մասին։

Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հարդի․ ամենաքննարկված դատավարությունը12 Mar 202400:38:09

Ջոնի Դեփի և նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հարդի սկանդալային դատավարությունը 4 ամիս շարունակ լարված էր պահում ոչ միայն դերասանների փաստաբաններին ու ներկայացուցիչներին, այլ նաև միլիոնավոր երկրպագուների ամբողջ աշխարհում։ Այս էպիզոդում պատմում ենք դատի պատճառների, ընթացքի, դատարանի որոշման ու դրա ազդեցության մասին ինչպես Ջոնիի, այնպես էլ Էմբերի կյանքի ու կարիերայի վրա։

Նրանք իրական են․ փոփ մշակույթում հայտնված ամենասարսափելի դեպքերը06 Mar 202400:39:19

Սարսափ ու թրիլլեր ֆիլմերից ու սերիալներից ավելի վախեցնող է այն միտքը, որ դրանք հիմնված են իրական փաստերի վրա։ Էպիզոդում անդրադառնում ենք ամենաաղմկահարույց ֆիլմերից ու սերիալներից մի քանիսին՝ հիմնված այնպիսի իրական դեպքերի վրա, որոնք ինչ–որ ճանապարհով դարձել են փոփ մշակույթի մի մասը։

Ինչու լինել արքա, եթե կարող ես լինել աստված․ լեգենդար Էմինեմ29 Feb 202400:40:12

Երբ 1997-ին hip-hop-ի արքաներից մեկին՝ Dr. Dre-ին, խնդրեցին լսել ու միասին աշխատելու հնարավորություն տալ մի նորահայտ արտիստի ձայնագրություն, ռեփեր– պրոդյուսերը չհավատաց, որ լսում է սպիտակամորթ երիտասարդ տղայի։ Չնայած, որ բոլոր կոլեգաները պնդում էին՝ սպիտակ արտիստը տեղ չունի սևական մշակույթում, Dre-ն կարողացավ տեսնել երիտասարդ Մարշալի պոտենցիալն ու աշխարհին նվիրեց ռեպի ապագա լեգենդին՝ Էմինեմին։ Էպիզոդը նվիրված է հենց նրան ու տարբեր արտիստների հետ նրա տարաձայնություններին։

2000-ականների հայկական փոփն ու մենք․ նոստալգիկ էպիզոդ22 Feb 202400:40:02

Պատկերացրու՝ 2000-ականների սկիզբն է, դու դասից գալիս ես տուն, դուռը բացելուն պես մամայի տապակած կարտոֆիլի հոտն է հասնում քթիդ, արագ ուտում ես, վազում հեռուստացույցի մոտ, միացնում Առաջին ալիքը ու թեթևացած շունչ քաշում, որովհետև Թեժ տասնյակի միայն 10-երորդ հորիզոնականն ես բաց թողել։ Ի՜նչ ժամանակներ էին, չէ՞։ Դե արի միասին վերհիշենք դրանք այս էպիզոդում։

Բոլորը պատասխան են տալու․ Me 2 շարժումն ու Cancel culture-ը13 Feb 202400:37:56

Վաղուց անցել են ժամանակները, երբ հոլիվուդյան աստղերն ու մեդիա ոլորտի ներկայացուցիչները «անձեռնմխելի» էին։ Արդեն մի քանի տարի շարունակ նրանց «զսպող մեխանիզմ» կիրառում են համացանցի սովորական օգտատերերը։ Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ, եւ ինչու՞ մարդիկ որոշեցին, որ աստղերին պետք է իջեցնել երկիր ու ստիպել պատասխան տալ սխալ որոշումների համար․ պատմում ենք այս էպիզոդում։

Կարողացա՞նք փրկել Բրիթնիին31 Jan 202400:46:46

Այո-այո, էպիզոդը նվիրված է փոփի արքայադստերը՝ անկրկնելի Բրիթնի Սփիրսին։ Վերհիշում ենք արտիստի կարիերայի սկիզբը, անձնական հարաբերությունները, հետապնդումները մեդիայի կողմից, հոգեբանական խնդիրները, ընտանիքի հետ հարաբերություններն ու աստղի կյանքը հիմա։

One Direction. ինչու՞ ամեն ինչ ավարտվեց 26 Jan 202400:40:17

X Factor նախագծից մինչև Բիլբորդի առաջին հորիզոնականներ, համաշխարհային չարթեր ու միլիոնավոր երկրպագուներ։ Ինչպե՞ս ժյուրիի կողմից սոլո կարիերայի համար բավականաչափ տաղանդավոր չհամարված 5 տղա կարողացան գրավել աշխարհն, ու ինչու՞ խմբի կյանքը տևեց ընդամենը 5 տարի։ One Direction-ի ստեղծման ու փլուզման պատմությունը քննարկում ենք այս էպիզոդում։

«Տես` ինչ ստիպեցիր ինձ անել»․ Թեյլըր Սվիֆթի ու Քանյե Ուեսթի «պատերազմը»՝ Քիմի մասնակցությամբ29 Dec 202300:38:26

2009 թվականին VMA մրցանակաբաշխության ժամանակ, երբ 19-ամյա Թեյլոր Սվիֆթը ստանում էր մրցանակ «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, Քանյե Ուեսթը բարձրացավ բեմ, ընդհատեց երիտասարդ երգչուհու ելույթը՝ միկրոֆոնը նրանից խլելով ու հայտարարեց, որ մրցանակին ավելի արժանի էր Բեյոնսեն։ Սա դարձավ երկու արտիստների միջև «պատերազմի» սկիզբը, որը տևեց տարիներ, ու որի մասին խոսում ենք այս էպիզոդում։


Դիանայի մահը․ արքունիքի հակառակ կողմը02 Dec 202300:37:01

«Մարդկանց սրտերի թագուհին»․ արդյո՞ք Լեդի Դիին բոլորն էին սիրում։ Այս էպիզոդում քննարկում ենք Բրիտանիայի արքայական ընտանիքի ամենաքննարկված անդամի՝ արքայադուստ Դիանայի կյանքն ու անսպասելի մահը։

Քարդաշյանների վերելքը26 Nov 202300:41:43


Այսօր աշխարհի ամենահայտնի ընտանիքներից մեկը հանդիսացող Քարդաշյաններին գիտեն բոլորը, բայց թե ինչպես նրանց հայազգի նախապապը հայտնվեց նահանգներում, ստեղծեց ամուր բիզնես ու ընտանիք, քչերին է հայտնի։

«Շատ տաք թեյի» առաջին էպիզոդում Նիկոլայ Հայրապետյանի հետ բացահայտում ենք Քարդաշյան ընտանիքի գաղտնիքները, ընտանիքի անդամների առանձնահատկություններն ու տարօրինակությունները, ինչպես նաեւ քննարկում ենք սկանդալները։



© My Podcast Data · Independent project · Data from Apple & Spotify