Dive into the complete episode list for LurjCast. Each episode is cataloged with detailed descriptions, making it easy to find and explore specific topics. Keep track of all episodes from your favorite podcast and never miss a moment of insightful content.
Rows per page:
50
1–50 of 163
Title
Pub. Date
Duration
Keron - Armenia’s Development, the AOKS Building & Children's Parks - Vanane Ararktsyan - LurjCast
25 Jul 2026
01:03:10
The Metro Incident, Covid-19, unemployment and the Church - LurjCast - Arsen Torosyan
19 Jul 2026
01:15:19
Armenian Rap, Explicit Lyrics and the Future of Rap - LurjCast - NAY 374
07 Jul 2026
00:56:36
«ԼուրջCast»-ի այս թողարկման հյուրը NAY 374-ն է։
Զրույցի ընթացքում խոսում ենք ռեփի ճանապարհի, դրա պատմության և մշակույթի մասին։ Քննարկում ենք արդյոք ռեփը միայն ամերիկյան մշակույթ է, ինչպիսի ապագա ունի հայկական ռեփը, գրական ու խոսակցական լեզվի ազդեցությունը, freestyle-ի արվեստը, ինչպես նաև այն արտիստներին, ովքեր ձևավորել և շարունակում են զարգացնել հայկական ռեփը:
To Accept or Decline Mandates, Re-voting, Electoral Bribery - Arpine Hovhannisyan - LurjCast
21 Jun 2026
01:11:44
ԼուրջCast-ի այս թողարկման հյուրն է ՀՀ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Խոսել ենք ընտրությունների, #մանդատներ վերցնելու կամ չվերցնելու հնարավոր հետևանքների և ընտրողի կամքի արտահայտման կարևորության մասին։ Անդրադարձել ենք #ընտրակաշառք ի դեմ պայքարին, ընդդիմության անելիքներին և քաղաքական գործընթացներում մեծամասնության դերին։ Զրույցի ընթացքում քննարկել ենք նաև արտերկրում բնակվող հայերի ընտրական իրավունքը, ընտրություններին մասնակցության ցուցանիշները, գաղտնալսումների թեման և այն հարցը, թե ինչ պետք է անի ընդդիմությունը առաջիկա քաղաքական փուլում։
Ծրագրեր, ինքնություն, ձայների փոշիացում, մեղադրանքներ - Սուրեն Պետրոսյան - ԼուրջCast
ԼուրջCast-ի այս թողարկման հյուրն է Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Խոսել ենք քարոզարշավի ընթացքի, քաղաքացիների տրամադրվածությունների և ընտրությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին։ Անդրադարձել ենք, թե ինչ գաղափարներ ու առաջարկներ է ներկայացնում «Ժողովրդավարական համախմբում»-ը և ինչ ձևաչափով են պատկերացնում իրենց քաղաքական աշխատանքը։
Political Campaign Intrigues, Public Expectations, Agnesa Khamoyan - LurjCast
24 May 2026
01:07:20
ԼուրջCast-ի այս թողարկման հյուրն է ԱԺ Հայաստան դաշինք խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Խոսել ենք քարոզարշավի ընթացքի, հանրային տրամադրությունների և նախորդ ընտրությունների համեմատ այս շրջանի տարբերությունների մասին։ Անդրադարձել ենք սպասումներին, քաղաքական զիջումներին և տարբեր հարցերի շուրջ առաջարկվող մոտեցումներին։
Clear talk about cancer: How to Prevent? - Eduard Avagyan - LurjCast
17 May 2026
00:57:21
ԼուրջCast-ի այս թողարկման հյուրն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մաշկաբանության բաժնի ղեկավար բժիշկ-մաշկաբան Էդուարդ Ավագյանը։ Խոսել ենք քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների մասին՝ արևից մինչև սննդակարգ, սթրես, ծխախոտ և շրջակա միջավայրի ազդեցություններ։ Անդրադարձել ենք արևի ազդեցությանը, SPF -ի ճիշտ ընտրությանը, գունավոր արևապաշտպաններին և առօրյա վարքի փոփոխությանը։
Աջափնյակի մետրոն, ԱՆԻՖ-ի գործը, Երևանի ասֆալտապատում - Տիգրան Ավինյան - ԼուրջCast
ԼուրջCast-ի այս թողարկման հյուրն է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Խոսել ենք Երևանի տրանսպորտային և քաղաքաշինական խնդիրների մասին՝ սկսած խցանումների պատճառներից մինչև հանրային տրանսպորտի նոր կարգավորումները։
Զրույցում քննարկել ենք նաև Աջափնյակի մետրոյի նախագիծը, օդի որակը, ճանապարհների և ասֆալտապատման խնդիրները, փոսերը, միջպետական ճանապարհների վիճակը և իրականացվող շինարարական աշխատանքների վերահսկողությունը։
Yerevan Wine Days: The Problem of Large-Scale Events - Mary Badalyan - LurjCast
03 May 2026
00:49:18
ԼուրջCast-ի այս թողարկման հյուրն է Eventura ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը։ Քննարկել ենք Երևանի գինու օրերի կազմակերպումը, ընտրությունների օրվա հետ համընկնելու պատճառները, ինչպես նաև մասշտաբային միջոցառումների կազմակերպման խնդիրները, այլ երկրներում նմանատիպ գինու օրերի փորձը, տարբեր ֆեստերի զարգացումը և Հայաստանում ճամփորդական սթորիթելլինգի կարևորությունը։
“Hayastan” Bloc Plan, Opposition problems and Unity - Garnik Danielyan - LurjCast
26 Apr 2026
01:07:36
ԼուրջCast-ի այս թողարկման հյուրն է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Խոսել ենք ընտրություններին մասնակցության, 2021 թ․ գործընթացների և սահմանազատման հարցի շուրջ ձևավորված իրավիճակի մասին։ Քննարկել ենք հնարավոր այլընտրանքային լուծումները և ընդդիմության միասնականության հեռանկարները։
Close Meeting with Pashinyan, Elections, Existential Problem - Eduard Sharmazanov - LurjCast
19 Apr 2026
01:40:07
Փաշինյանի հետ փակ հանդիպումը, ընտրություններ, գոյաբանական խնդիր - Էդուարդ Շարմազանով - ԼուրջCast
ԼուրջCast-ի այս թողարկման հյուրն է ՀՀԿ Գերագույն մարմնի խոսրհդի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Խոսել ենք քաղաքական գործընթացներում չմասնակցելու որոշման պատճառների, ցույցերին ներգրավվածության և վերջին տարիների ներքաղաքական զարգացումների մասին։
Քննարկել ենք Արցախի միջազգային ներկայացվածությունը, անվտանգության հիմքերը, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը և տարածքային ամբողջականության թեման։
Firebird, ԱԲ, պատասխան Ուժեղ Հայաստանին - Մխիթար Հայրապետյան - ԼուրջCast
Նախորդ էպիզոդի պատասխանը շատ չուշացավ։ ԼուրջCast-ի այս թողարկման հյուրն է Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության #նախարար Մխիթար Հայրապետյանը։ Խոսել ենք Firebird ծրագրի մի քանի մանրամասների, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման, Արհեստական Բանականության (AI) ընձեռած հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանում YouTube-ի մոնետիզացիայի միացման և գալիք ընտրությունների մասին։
“Strong Armenia”՛s Agenda, Action Plan, and Prime Minister — Narek Karapetyan — LurjCast
Այս թողարկման հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է։ Քննարկում ենք քաղաքական գործընթացները և սպասվող զարգացումները։ Անդրադառնում ենք կուսակցության ծրագրին, հարկային մոտեցումներին, ներդրումային քաղաքականությանը և տեղական ֆինանսական ռեսուրսների օգտագործմանը։
Զրույցում խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի, TRIPP-ի մասով հնարավոր վերաբանակցման, տարածաշրջանային համագործակցության և անվտանգության երաշխիքների ձևաչափի, իշխանության թեզերին հակադարձումների, արդյունաբերական զարգացման ուղղությունների մասին։
Political Proposal ahead of Elections, Entering EU - Arshak Sadoyan - LurjCast
29 Mar 2026
01:05:57
Ընտրություններին ընդառաջ քաղաքական առաջարկ, մուտք Եվրամիություն - Արշակ Սադոյան - ԼուրջCast
Այս թողարկման հյուրը ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն է։ Քննարկում ենք ընթացիկ քաղաքական իրավիճակը՝ հասկանալու, թե ինչ պատկեր է ձևավորվում ընտրություններից առաջ։ Անդրադառնում ենք ներկայացվող քաղաքական առաջարկներին, ընդդիմության միասնականության հնարավորություններին և տարբեր ուժերի դերակատարությանը։
Զրույցում խոսում ենք նաև Սամվել Կարապետյանի ազդեցության, սփյուռքի ներգրավվածության և քաղաքական ուժերի միջև շփումների, Եվրամիությանը անդամակցության մասին։
Situation in Iran, Possible Outcomes of the War - Gohar Iskandaryan - LurjCast
22 Mar 2026
00:55:51
Իրավիճակը Իրանում, պատերազմի հնարավոր ելքերը - ԼուրջCast - Գոհար Իսկանդարյան
Այս թողարկման հյուրը իրանագետ Գոհար Իսկանդարյանն է։ Քննարկում ենք Իրանում և տարածաշրջանում զարգացող իրավիճակը՝ 12-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները, դրա իրական նպատակներն ու հնարավոր ելքերը։ Անդրադառնում ենք Չինաստանի գործոնին, Իրանի ներքին միասնությանը և տարածաշրջանային ուժերի բալանսին։
Elections, the AI Race, and the Founding of a Political Party - Hayk Manasyan - LurjCast
15 Mar 2026
01:23:03
Ընտրություններ, AI մրցավազք, կուսակցության հիմնում- Հայկ Մանասյան - ԼուրջCast
Այս թողարկման հյուրը բժիշկ, Բոլորին դեմ եմ նախագծի անդամ Հայկ Մանասյանն է։ Անդրադառնում ենք «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության ծրագրին և այն գաղափարներին, որոնք առաջարկվում են քաղաքական համակարգում փոփոխություններ իրականացնելու համար։
Խոսում ենք նոր Սահմանադրության անհրաժեշտության, ընտրական համակարգի՝ մեծամասնական և համամասնական մոդելների շուրջ քննարկումների մասին։ Անդրադառնում ենք նաև TRIPP նախաձեռնությանը, ինչպես նաև Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության շուրջ առկա մտահոգություններին։
Political PR, the Epstein Files Scandal, and Manipulation — Shushan Harutyunyan — LurjCast
Television and Radio Committee's Functions, Accusations, Russian Channels - Tigran Hakobyan - LurjCast 144
01 Mar 2026
01:02:42
ՀՌՀ գործառույթները, մեղադրանքները, ռուսական ալիքները — Տիգրան Հակոբյան — ԼուրջCast
Այս թողարկման հյուրը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է։ Քննարկեցինք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հասցեին հնչող մեղադրանքները, դրա լիազորություններն ու ազդեցությունը մեր առօրյա տեղեկատվական միջավայրի վրա։ Խոսեցինք նաև համացանցում հայհոյանքների և դեգրադացնող բովանդակության տարածման մասին, որտե՞ղ են կարգավորման սահմանները և որտե՞ղ է սկսվում խոսքի ազատությունը։
Impeachment, Opposition, Elections just around the Corner - Edgar Ghazaryan - LurjCast 143
22 Feb 2026
01:01:10
Իմպիչմենտ, ընդդիմություն, ընտրութուններին բան չմնաց — Էդգար Ղազարյան — ԼուրջCast
Այս թողարկման հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Վայոց ձորի նախկին մարզպետ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։ Քննարկեցինք իմպիչմենտի գործընթացի զարգացումները, դրա իրավական իրատեսականությունը և սահմանադրական մեխանիզմները։ Խոսեցինք նաև ընդդիմության՝ ընտրություններին մասնակցության ձևաչափի, Սրբազան պայքարի արդյունավետության մասին։
Political Agenda of the ‘Against All’ Movement Ahead of the Elections - LurjCast 142
15 Feb 2026
01:09:16
«Բոլորին դեմ եմ» շարժման օրակարգը ընտրություններից առաջ - ԼուրջCast
Այս թողարկման հյուրերը «Բոլորին դեմ եմ» շարժման անդամներ Սպարտակ Կյուրեղյանը և Միքայել Նահապետյանն են։ Քննարկում ենք «Բոլորին դեմ ենք» շարժման ձևավորումը, քաղաքական դիրքորոշումը և այն պատճառները, թե ինչու է շարժումը ներկայանում համակարգային ընդդիմության դեմ կոշտ օրակարգով։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք թիմի կազմին, այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը և միավորման սցենարներին։
Մեր Ձևովի տնտեսական լուծումները, 5 քայլերը - Ալիկ Ալեքսանյան - ԼուրջCast
Այս թողարկման հյուրը «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն է։
Քննարկում ենք «Մեր ձևով» շարժման ներկայացրած քաղաքական և սոցիալ-տնտեսական օրակարգը՝ հիմնված հստակ 5 քայլերի վրա։ Անդրադառնում ենք իշխանության՝ եկեղեցու դեմ հարձակումներին, ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորմանը, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հնարավոր երաշխիքներին և սոցիալական սուր խնդիրներին։
Ընտրություններն ու ընդդիմությունը, TRIPP-ը, դաշնակցությունը - Քրիստինե Վարդանյան - ԼուրջCast
Այս թողարկման հյուրը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։
Քննարկում ենք Հայաստանի քաղաքական օրակարգի ամենաթեժ հարցերը՝ բանակցային գործընթացից մինչև ներքաղաքական դիմակայություն։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք միջանցքի թեմային, իշխանության վերարտադրության ռիսկերին, ընդդիմադիր դաշտի միասնականության հնարավորություններին և պաշտպանունակության իրական վիճակին։
Խոսում ենք նաև շուկայի մրցունակության, անվտանգության ու շրջակա միջավայրի խնդիրների, քաղաքական պիտակավորումների, ինչպես նաև իշխանության դեմ ներկայացվող առանցքային փաստարկների մասին։
Exclusive Offer before Elections - Edmon Marukyan - LurjCast 139
25 Jan 2026
01:10:47
Բացառիկ առաջարկ ընտրություններից առաջ - Էդմոն Մարուքյան - ԼուրջCast
Այս թողարկման հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։
Քննարկում ենք Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների խորքային տրամաբանությունը։ Անդրադառնում ենք հատուկ նշանակությամբ դեսպանի ինստիտուտին, պաշտոնից հրաժարվելու պատճառներին և այդ որոշումների քաղաքական ենթատեքստին։
Զրույցի ընթացքում քննարկում ենք ընտրություններին մասնակցելու մեխանիզմները, իմպիչմենտի գործընթացների իրատեսական հնարավորությունները, քաղաքական բևեռների ձևավորումը և ընտրություններում հաղթելու հիմնական տենդենցները։
Այս թողարկման հյուրը լրագրող, WishUp Drone Academy հիմնադիր Արման Սուլեյմանյանն է։
Զրույցի ընթացքում Արման Սուլեյմանյանը պատմում է՝ ինչու որոշեց թողնել ակտիվ լրագրությունն ու կենտրոնանալ ուսուցանելու վրա, ինչն իրեն տարավ հենց դրոնների աշխարհ, և ինչ դեր ունեն այսօր FPV ու DJI դրոնները տարբեր կիրառությունների մեջ։
Անդրադառնում ենք դրոնների կիրառման մասշտաբներին, դրանց օգտագործմանը թե՛ քաղաքացիական միջավայրում, թե՛ հայկական բանակում։ Խոսում ենք կարգապահության, էթիկայի և պատասխանատվության մասին, առանց որոնց այս ոլորտում առաջ գնալն անհնար է։
Այս թողարկման հյուրը «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր Նինա Կարապետյանցն է։
Քննարկում ենք քաղաքացիական հասարակության ներկայիս վիճակը Հայաստանում՝ դրա ձևավորումը, դերակատարների փոփոխությունը և ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք քաղաքականություն մտնելու շարժառիթներին, «Նժար» սահմանադրական շարժման մոդելին և քաղաքական փոփոխության իրագործելի մեխանիզմներին, 2026 թվականի ընտրություններին մասնակցությանը, առաջարկների շուրջ համախմբմանը։
Electrical Networks of Armenia, Controversies, ‘Mer Dzevov’ (‘Our Way’) Movement – Davit Ghazinyan – Lurjcast
28 Dec 2025
00:56:41
ՀԷՑ-ի գործը, մեղադրանքները, «Մեր ձևով» շարժման անելիքները - Դավիթ Ղազինյան - ԼուրջCast
Այս թողարկման հյուրը ՀԷՑ-ի նախկին տնօրեն, «Մեր ձևով» շարժման անդամ Դավիթ Ղազինյանն է։
Քննարկում ենք ՀԷՑ -ի շուրջ զարգացումները՝ մինչև հունիսն ու դրանից հետո, մեղադրանքների էությունը, հանրային կարծիքի ազդեցությունը և արբիտրաժային դատարանի որոշման հետևանքները։ Անդրադառնում ենք ԲԷՑ -ի դերին, Սամվել Կարապետյանի հայտարարությանն ու հավակնություններին, ՀԷՑ-ի հնարավոր վատագույն սցենարին, «Մեր ձևով» շարժմանը, ընտրական գործընթացներին, եվրոպական արձագանքներին, ինչպես նաև արևային պանելների կիրառման հեռանկարներին։
The Reason for ReOpen Media’s Shutdown, Objectivity, and Journalism – Davit Grigoryan - LurjCast 135
Այս թողարկման հյուրը հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանն է։ Քննարկում ենք ReOpen Media-ի փակման պատճառները, հայաստանյան մեդիա դաշտի վիճակը, ոչ ավանդական լրատվամիջոցների դերը ճգնաժամային պահերին։ Անդրադառնում ենք տեղեկատվությունը դատելու կարողությանը, լրագրության մեջ օբյեկտիվության սահմաններին, լսարանի հետ հարաբերությանը, ինչպես նաև մեդիայի անկախությանը և 2026 թ․ ընտրությունների շուրջ հնարավոր «քաղաքական փուչիկին»։
Problems of the Opposition, Deep Nation - Samvel Farmanyan - LurjCast 134
14 Dec 2025
01:05:06
Ընդդիմության պրոբլեմները, խորքային ժողովուրդը - Սամվել Ֆարմանյան - ԼուրջCast
Այս թողարկման հյուրը պատմաբան, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն է։ Քննարկում ենք ընդդիմության կառուցվածքային խնդիրները, քաղաքական դաշտի 2021/2026 ընտրությունների տարբերությունները, համախմբման հնարավոր մեխանիզմները և primaries-ի մոդելը՝ որպես մրցակցային արդարության գործիք։ Վերլուծում ենք հասարակության հոգեբանական վիճակը, իշխանության ձեռքին ճգնաժամերի մանիպուլյատիվ արժեքը և քաղաքական պատասխանատվության բացակայությունը
LurjCast 133 – Grisha Tamrazyan – Brusov Rector Elections, Opposition Strategies, Future of Universities
07 Dec 2025
01:17:20
Այս թողարկման հյուրը ԿԳՄՍ նախկին փոխնախարար, Բրյուսովի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Գրիշա Թամրազյանն է։ Քննարկում ենք Բրյուսովի պետական համալսարանում վերջին զարգացումները․ ռեկտորի ընտրությունների արդյունքները, դրանց շուրջ կեղծ հաղորդումներն ու ապատեղեկատվությունը, ինչպես նաև բուհերի ապաքաղաքականացման հակադարձ ազդեցությունը։ Անդրադառնում ենք ուսումնական հաստատությունների բաժանված վիճակին, Բրյուսովը վաճառելու մասին տարածված խոսակցություններին, բուհերի խոշորացման գործընթացին։ Գրիգորը վերլուծում է նաև ընդդիմադիր ուժերի պայքարի ձախողումները, 2026-ի ընտրական հնարավոր սցենարները և ընդդիմադիր դաշտում իրական համախմբումի հնարավորությունը։
Այս թողարկման հյուրը Globbing -ի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանն է։ Զրույցում անդրադառնում ենք Drive-through առաքումների մեկնարկին Հայաստանում, Globbing-ի գործունեությանը, պատվերների անվտանգությանն ու լոգիստիկ խնդիրներին։ Քննարկում ենք նաև տեղական վաճառողների դժգոհությունները, «Սև ուրբաթ»-ի իրական զեղչերը, Globbing-ի ընդլայնումը տարածաշրջանում, հայերի գնումների վարքագիծը, սպասվող նորարարությունները և վերադարձի ընթացակարգը։
LurjCast 131 – Hrant Tokhatyan – Closure of the “Goy” Theater, and the Boundaries Between Theater, Art, and Power
24 Nov 2025
01:07:19
ԼուրջCast - Հրանտ Թոխատյան - Ակտիվիզմը, թատրոնը, հայկական արժեքները
Այս թողարկման հյուրը ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն է։ Զրույցում անդրադառնում ենք նրա ստեղծագործական ուղուն՝ «Առաքել» ներկայացումից և Կամերային թատրոնի հիմնադրումից մինչև «Մեր բակը» նախագծի ֆենոմեն դառնալը։ Քննարկում ենք Գոյ թատրոնի փակումը, խորհրդային շրջանի ազդեցությունը թատրոնի վրա, դերասանի քաղաքական գնահատականները և արվեստ–իշխանություն հարաբերությունների սահմանները։
LurjCast 130 - Alen Simonyan - “Not an inch” doctrine, revolution, loss of Artsakh
16 Nov 2025
02:30:11
LurjCast - Alen Simonyan - “Not an inch” doctrine, revolution, loss of Artsakh
Մեր հյուրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Այս թողարկման հյուրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Զրույցում անդրադառնում ենք պատերազմի նախանշաններին, իշխանությունների և նախկինների պատասխանատվությանը, հրատապ հարցերին, ինչպես նաև այն սխալներին, որոնք բերել են այսօրվա իրավիճակին։ Քննարկում ենք Արցախի հանձնման թեման, Պրահայի գործընթացը, անվտանգության երաշխիքները և ռուսական կողմի հետ հարաբերությունների դինամիկան։ Խոսում ենք ներքաղաքական սրացումներից, եկեղեցու շուրջ բարձրացված բանավեճերից, ուժային կառույցների աշխատանքից և աղմկոտ քրեական գործերից։ Քննարկում ենք նաև ժողովրդավարության մարտահրավերները, նոր օրենքների նախագծերը, պետական կառույցների վրա ազդեցության մեխանիզմները և քաղաքական թիմերի ներսում տեղի ունեցող գործընթացները։
LurjCast 129 - Levon Zurabyan - The Opposition’s Alternative and the Attacks on the Church
09 Nov 2025
01:30:34
LurjCast - Levon Zurabyan - The Opposition’s Alternative and the Attacks on the Church
Անդրադառնում ենք 2018-ից հետո ձևավորված իրավիճակին, ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացմանը, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքական ազդեցություններին, ինչպես նաև տնտեսական կախվածության վտանգներին։ Քննարկում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային հավասարակշռությունը և ընդդիմության հնարավոր գործողությունները ներկայիս պայմաններում, դիվանագիտական հնարավորությունները, նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրավական ուժը, եկեղեցու դեմ հարձակումների քաղաքական ենթատեքստը և ժողովրդավարության ճգնաժամի ռիսկերն այսօր։
LurjCast 128 – Mikael Margaryan – Investment, Wealth Management, AI in Financial Markets
02 Nov 2025
00:37:05
LurjCast – Mikael Margaryan – Investments Without Risk, Impact of AI on the Financial Market
Մեր հյուրը Cube Invest ներդրումային ընկերության ղեկավար Միքայել Մարգարյանը
Զրույցի ընթացքում քննարկում ենք, թե ինչպե՞ս ներդրում անել խելացի ձևով, որոնք են ներդրումների հիմնական ռիսկերը և հնարավորությունները Հայաստանի շուկայում, ո՞րն է միջին վիճակագրական հայ ներդրողը և ինչպես է ձևավորվում ներդրումային մշակույթը։
Անդրադառնում ենք նաև Cube Invest-ի ներդրումային մոտեցմանը, ոսկու՝ որպես ներդրումային գործիքի կայունությանը, ոլորտային ներդրումներին, AI գործիքների կիրառությանը ֆինանսական որոշումներում, ինչպես նաև ներդրողի հոգեբանությանն ու ճիշտ ուղղորդման կարևորությանը։
LurjCast 127 - Vahe Davtyan - Real Estate Market Trends, Investment Opportunities
Մեր հյուրը New City Projects ընկերության գլխավոր տնօրեն Վահե Դավթյանն է։
Զրույցի ընթացքում քննարկում ենք անշարժ գույքի շուկայի ընթացիկ միտումները՝ գների դինամիկայից մինչև գնորդների վարքագիծը։ Անդրադառնում ենք նաև ներդրումային հնարավորություններին, շինարարական գործընթացներին Ծաղկաձորում, հին շենքերի քանդման և նոր բնակարանների տրամադրման մեխանիզմներին։ Վահեն նաև ներկայացնում է շենքերի սեյսմակայունության խնդիրները, համատիրությունների աշխատանքը և աղբահանության կազմակերպումը նորակառույց շենքերում։
Զրույցի ընթացքում Արման Թաթոյանը ներկայացնում է իր քաղաքական նախագծի նպատակը, սկզբունքները և հիմնարար արժեքները։ Քննարկում ենք իշխանության քարոզչական մեխանիզմները, նախաձեռնության Ռուսաստանի և Եվրոպայի հետ հարաբերությունների տեսլականը, պետական պարտքի կառավարման մոտեցումները, ինչպես նաև սփյուռքի դերը Հայաստանի քաղաքական կյանքում։ Անդրադառնում ենք ընդդիմության հնարավոր համագործակցությանը, քաղբանտարկյալների դատական գործերին և ընտրվելուց հետո առաջին քայլերին։
LurjCast 125 - Samvel Hovhannisyan - Mathematics School, Superintellect, and the Diaspora’s Role
12 Oct 2025
00:43:15
ԼուրջCast - Սամվել Հովհաննիսյան - Մաթեմատիկայի դպրոց, սուպերինտելեկտ, սփյուռքի անելիք
Մեր հյուրը Fibo School Armenia-ի հիմնադիր, գործարար, նորարար Սամվել Հովհաննիսյանն է։
Զրույցի ընթացքում անդրադառնում ենք մաթեմատիկայի դպրոցին, տարիքային շեմերին և սովորական դասերից տարբերություններին, դասերի սկզբունքներին: Քննարկում ենք դասապրոցեսում ուսուցչի դերի կարևորությունը, սփյուռքում հայերի դիրքորոշումները և ԱՄՆ-ում կրթության տարբերությունները, և սուպերինտելեկտի ստեղծման հեռանկարները։
LurjCast 124 - Mesrop Arakelyan - Murder in Merdzavan, Participation in Elections
06 Oct 2025
01:07:50
ԼուրջCast - Մեսրոպ Առաքելյան - Մերձավանի սպանությունը, ընտրություններին մասնակցությունը
Զրույցի ընթացքում անդրադառնում ենք Մերձավանի ողբերգության նախապատմությանը, սպանության տարբեր վարկածներին, ապօրինի զենքի ու թմրանյութերի տարածման դեմ պայքարին։ Քննարկում ենք նաև ընտրություններին մասնակցության կարևորությունը, դաշինքների միավորումը, կառավարման մոդելները, 2021 թվականի քաղաքական գործընթացները, ինչպես նաև գերիների հարցը։
ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast
LurjCast 123 - Davit Manoyan - Future of Armenian Football, Streetball Movement
28 Sep 2025
00:48:14
ԼուրջCast - Դավիթ Մանոյան - Հայկական ֆուտբոլի ապագան, ֆուտբոլը բոլոր բակերում
Զրույցի ընթացքում անդրադառնում ենք ֆուտբոլում առաջին քայլերին, սպորտաձևի վտանգավոր կողմերին ու լավ խաղալու գաղտնիքներին։ Զրույցի ընթացքում քննարկում ենք նաև մարզերից տաղանդների հայտնաբերման ուղիները, մկանային հիշողության դերը խաղում և նոր սպորտային նախագծերի ձևավորումը։ Դավիթը կիսվում է բակային խաղահրապարակների կառուցման մասին իր տեսակետով, խոսում փողոցային մրցաշարերի կարևորության ու առաջիկա եզրափակիչ խաղի մասին։
LurjCast 122 - Tirayr Muradyan - Risks of Investigative Journalism and Exposed Political Cases
Այս թողարկման մեր հյուրն է «Հետք»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք հետաքննական լրագրության բարդ ու պատասխանատու աշխատանքին։ Խոսում ենք Արմեն Սարգսյանի գործի հետաքննության մանրամասների, սպառնալիքների առկայության և տեղեկատվական աղբյուրները ճիշտ կիրառելու ու նյութը կազմելու աշխատանքի էթիկայի մասին։
Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև Նարեկ Նալբանդյանի հետ հայտնի հարցազրույցին ու Հետքի՝ միջազգային հետաքննող կազմակերպությունների անդամ լինելու կարևորությանը։
Այս թողարկման մեր հյուրն է մանկաբարձ-գինեկոլոգ, էսթետիկ գինեկոլոգիայի մասնագետ Անի Երեմյանը։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք էսթետիկ գինեկոլոգիայի նշանակությանը և նրա ազդեցությանը կանանց կյանքի որակի վրա։ Քննարկում ենք ինչպես վիրահատական, այնպես էլ ոչ վիրահատական միջամտությունները՝ սկսած կուսաթաղանթի վերականգնումից մինչև ֆիլլերների կիրառումը։
Խոսում ենք նաև Հայաստանում ծնելիության թվերի տագնապալի վիճակի, բժիշկների միջև մրցակցության, կանխարգելիչ բժշկության մշակույթի և մեր հասարակության տարածված սխալների, պարտադիր բժշկական ապահովագրության անհրաժեշտության, սպիտակուցի դերի, ինչպես նաև բժշկության մեջ նորագույն տեխնոլոգիաների՝ ներառյալ ChatGPT-ի կիրառման հնարավորությունների մասին։
LurjCast 120 – Hrant Khachatryan – The Future of Armenia in AI, Robotics, and Science
31 Aug 2025
01:01:50
LurjCast 120 – Hrant Khachatryan – The Future of Armenia in AI, Robotics, and Science
Այս թողարկման մեր հյուրն է ԵՊՀ մեքենայական ուսուցման գիտական խմբի ղեկավար Հրանտ Խաչատրյանը։ Զրույցի ընթացքում քննարկում ենք, թե ինչպես է ձևավորվել AI գործարանի գաղափարը Հայաստանում և ինչ հնարավորություններ է այն բացում երիտասարդների համար։ Հրանտը պատմում է տարբեր ոլորտներում AI-ի արդյունավետության, արագության ու կիրառման մասին։
Զրուցում ենք նաև միջազգային համագործակցությունների, DataFest-ի կազմակերպման ու AI-ի գործնական կիրառության մասին՝ սկսած տրանսպորտային խնդիրների լուծումից մինչև ռոբոտների և գիտնականների հետ աշխատանք։
Այս թողարկման մեր հյուրն է Arevod Fest-ի գլխավոր կազմակերպիչ Ասյա Սարգիզովան։ Զրուցում ենք, թե ինչպես է ձևավորվել ֆեստի գաղափարը ու ինչ ճանապարհ է անցել իրագործվելու համար։ Քննարկում ենք Եղվարդի ներգրավվածությունը, արտիստների ընտրությունը, ձայնային համակարգի կարևորությունը, մասնակիցների արձագանքը, ինչպես նաև Ասյան փակագծեր է բացում հաջորդ տարվա միջոցառման մասին։
Այս թողարկման մեր հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանըը։ Նրա հետ զրուցում ենք նախաստորագրման, Նիկոլից ազատվելու տարբերակներից և թե ինչու՞ են հետապնդում Աշոտյանին։ Խոսում ենք ժողովրդի պատասխանատվությունից, Ռուսաստանի հանդեպ մեղադրանքներից և ընդդիմության մտքերից ու ծրագրերից։ Արմեն Աշոտյանը նաև խոսեց արդարադատության և վրեժի մասին, Նիկոլին հաղթելու ծրագրերից և խաղաղությունից։
LurjCast 117 – Valo Sarukhanyan – World Boxing Champion - Winning Strategy, and Finance in Sports
09 Aug 2025
00:32:45
LurjCast 117 – Valo Sarukhanyan – World Boxing Champion - Winning Strategy, and Finance in Sports
Այս թողարկման մեր հյուրն է բռնցքամարտի չեմպիոն Վալո Սարուխանյանը։ Նրա հետ զրուցում ենք այն մասին, թե ինչպես է սկսվել իր ուղին բռնցքամարտում և որն է հաջողության հասնելու նրա ռազմավարությունը։ Խոսում ենք մանկության տարիներից հմտությունների ձևավորման, կարճ ժամանակում քաշ նվազեցնելու դժվարությունների և մրցումներին նախապատրաստվելու գործընթացի մասին։ Վալոն կիսվում է նաև սպորտային կարիերայի և ֆինանսական կողմերի, մրցման ընթացքում հոգեբանական պատրաստվածության ու մրցակիցների նկատմամբ մոտեցման մասին։
Այս թողարկման մեր հյուրն է Katranide բրենդի հիմնադիր Արմինե Բաբայանը։ Նրա հետ խոսում ենք այն մասին, թե ինչպես է ծնվել Katranide-ն, ինչ ճանապարհ է անցել բրենդը մինչև premium շուկա մտնելը։ Զրուցում ենք Հայաստանում բիզնեսի դժվարությունների, Wildberries-ի ու ռուսական շուկայի հետ համագործակցության փորձի, 2024-ի մարտահրավերների և ապագայի պլանների մասին։ Արմինեն կիսվում է նաև իր խորհուրդներով՝ ինչ քայլեր պետք է անեն սկսնակ ձեռնարկատեր կանայք և ինչ է պետք, որպեսզի բիզնես գաղափարը դառնա հեռանկարային։
LurjCast 115 - Alexander Manukyan - Real Talk on Drugs
27 Jul 2025
00:48:59
ԼուրջCast – Ալեքսանդր Մանուկյան – Ուղիղ զրույց թմրանյութերի մասին
Այս թողարկման հյուրն է բժիշկ-նարկոլոգ Ալեքսանդր Մանուկյանը։ Քննարկում ենք թմրամիջոցների ազդեցությունը մարդու ուղեղի, հոգեկան առողջության և հասարակական վարքի վրա։ Բժիշկ Մանուկյանը մասնագիտորեն ներկայացնում է կախվածության հիմքերը, վտանգավոր խմբերը, կանխարգելման արդյունավետ մեթոդները և այն մարտահրավերները, որոնց բախվում է թե՛ բժշկական համայնքը, թե՛ հասարակությունը։
ԼուրջCast – Ավետիք Չալաբյան – Ընտրություններ 2026, Հայաքվե, ՀԷՑ-ի պետականացում
Այս թողարկման հյուրն է Հայաքվե նախաձեռնության գլխավոր համակարգող Ավետիք Չալաբյանը։
Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նրա մասնագիտական անցած ուղուն՝ սկսած McKinsey & Company-ում որպես ավագ գործընկեր աշխատելու տարիներից մինչև այսօրվա ակտիվ հասարակական գործունեությունը։ Խոսում ենք նաև քաղաքական նախաձեռնությունների, ընտրական գործընթացներին մասնակցության, Արցախ ի վերաբերյալ դիրքորոշումների և հայկական լոբբինգի խնդիրների մասին։ Չալաբյանը ներկայացնում է իր տեսակետները գործող իշխանության հեռացման հնարավորության, արտահերթ ընտրությունների օրակարգի, ինչպես նաև ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի բացակայության վերաբերյալ։
LurjCast 113 - Ruben Melikyan - Attack on the Church, High-Profile Cases, and Crisis of Justice
13 Jul 2025
00:16:58
ԼուրջCast - Ռուբեն Մելիքյան - Եկեղեցու դեմ արշավ, աղկմկոտ գործեր, արդարադատության ճգնաժամ
Այս թողարկման հյուրն է իրավաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Զրույցի ընթացքում անդրադառնում ենք վերջին աղմկահարույց քրեական գործերին՝ այդ թվում Բագրատ և Միքայել Սրբազանների դեմ հարուցված գործերին։ Ռուբենը արձագանքում է Սրբուհի Գալյանի հայտարարություններին, բացատրում քրեական գործերի իրավական ընթացակարգը։ Խոսում ենք նաև եկեղեցու շուրջ համախմբվելուց, նոր սահմանադրությունից ու կուսակցություն բացելու մտադրությունից։
LurjCast 112 - Eduard Hambardzumyan - Armenia's First Ground Drone, MoD Collaboration, 44-day War Experience
06 Jul 2025
00:41:20
ԼուրջCast - Էդուարդ Համբարձումյան - Հայկական առաջին ցամաքային դրոնը, ՊՆ-ի հետ կապը, 44-օրյա պատերազմ
Այս թողարկման հյուրն է Scorpion ցամաքային դրոնի մարտական շահագործման ինժեներ Էդուարդ Համբարձումյանը:
Զրույցի ընթացքում անդրադառնում ենք ցամաքային դրոնի գաղափարի առաջացմանը, ստեղծման փուլերին և մարտական կիրառման փորձին։ Քննարկում ենք մասնագետների ներգրավման գործընթացը, ՊՆ -ի հետ համագործակցությունը, ռեսուրսների ու էֆեկտիվության հարցերը, ինչպես նաև տարբեր երկրներից ցուցաբերված հետաքրքրությունը։